485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում Ռուսական խոսքի օրերը բարձր մակարդակով են անցել. ռուս բանաստեղծ
16:05
21 Մարտի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում Ռուսական խոսքի օրերը բարձր մակարդակով են կազմակերպվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Նիժնի Նովգորոդից «Ապրելու միջավայրը» ինտերնետ նախագծի խմբագիր և հեղինակ, ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը։

Ըստ նրա, ծրագիրը շատ հագեցված և բովանդակալից էր, և շատ հաճելի էր ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հրավերով հերթական անգամ այցելել Ղարաբաղ և մասնակցել Ռուսական խոսքի օրերին։

«Մենք մի քանի դպրոցներ ենք այցելել, ներկա են եղել մի շարք միջոցառումների, որոնք շատ լավ տպավորություն են թողել հատկապես այն պատճառով, որ ղարաբաղցի երեխաները լավ են տիրապետում ռուսաց լեզվին, իսկ ուսուցիչները լավ են պատրաստված։ Մենք ներկա ենք եղել Ասկերան քաղաքի բաց դասերին, և ուսուցիչները դասավանդման, առարկայի իմացության շատ բարձր մակարդակ են ցուցադրել, և այն, թե ինչպես են նրանք բացահայտում իրենց թեման»,- նշեց Կոնոպլյովը։

Ռուս բանաստեղծը երախտագիտություն է հայտնել կազմակերպիչներին հրավերի և Ղարաբաղում ռուսաց լեզվի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար։

«Սա իմ հինգերորդ այցն է Արցախ, և հենց հնարավորություն է ընձեռվում ես աշխատում են լինել այստեղ, քանի որ ղարաբաղյան հողը հավերժական անակնկալ է։ Յուրաքանչյուր իմ այցը նշանավորվում է ինչ-որ անսովոր բանով, և ես ինձ համար ինչ-որ նոր բան եմ բացահայտում։ Արցախի ժողովուրդը չի դադարել զարմացնել ինձ, և Ղարաբաղից ստացած տպավորությունները ես փոխանցում եմ իմ բանաստեղծությունների միջոցով»,- ասաց Կոնոպլյովը։
ԼՂՀ հանրակրթական դպրոցներում Ռուսական խոսքի օրերն անցել են մարտի 14-19-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
 
Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել ասմունքողների մրցույթ։
Մարտի 15-ին Ասկերան քաղաքի միջնակարգ դպրոցի բազայի վրա ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մեթոդական համաժողով է անցկացվել։

Համաժողովի գլխավոր նպատակն էր մանկավարժական փորձի փոխանակումը, ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացումը: Շրջանի առաջատար ուսուցիչները ներկայացրել են ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներն ու օրինակները:

Օրերի շրջանակներում ԼՂՀ հանրակրթական դպրոցներում նաև տեղի են ունեցել  բաց դասեր, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում՝ ռուս ժողովրդի մշակույթի և ավանդույթների գիտելիքների մրցույթ:
Ստեփանակերտում Ռուսական խոսքի օրերն ավարտվել են երկու ընկերների՝ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի և ղարաբաղցի գրող Աշոտ Բեգլարյանի ստեղծագործական երեկոյով:

Ռուսական խոսքի օրերը Ղարաբաղում անցկացվել են ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։