486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը. Ղարաբաղի ԱԳՆ
11:55
21 Մարտի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին պլանավորված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը Ասկերանի ուղղությամբ` Ակնա  բնակավայրի մոտակայքում` կապված մարտի 17-ին տվյալ վայրում ադրբեջանական կողմից  դիպուկահար կրակոցի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հետ, չի կայացել Ադրբեջանի հրաժարվելու պատճառով, հաղորդում է Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ
զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Հայրապետյանը: Միջադեպը տեղի է ունեցել գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ անց: Ղարաբաղում կարծում են, որ զինվորի սպանությունը վկայում է այն մասին, որ Բաքուն միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները դիտորդական խմբին տեղեկացրեցին կրակի դադարեցման ռեժիմի կոպիտ խախտման դեպքի մանրամասների մասին, որի հետևանքով ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Մի քանի րոպե անց` ԵԱՀԿ առաքելության մեկնելուց հետո, այն վայրի ուղղությամբ, որտեղ հետաքննություն էր իրականացվում, դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից: Դեսպան Անջեյ Կասպրշիկին իրազեկ են դարձրել տվյալ միջադեպի մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։