487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն են քննարկել Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում. ՀՀ ԱԳՆ
17:58
18 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն են քննարկել չորեքշաբթի Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամական խմբի նախաձեռնությամբ, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Քննարկումները բացելով` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ ներկայիս քննարկումները նպատակ ունեն հնարավորինս տեղեկացնելու շվեյցարական քաղաքական շրջանակներին Հայաստանի համար կենսական կարեւորության խնդիրներից մեկի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա աշխարհաքաղաքական հետեւանքների ու խնդիրների մասին»,- նշվում է հաղորդագրությունում։ 
Դոմինիկ դե Բումանը նշեց, որ խումբը 2008թ.-ի հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ։

Քննարկումներին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր», «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների կոնցեպտները», «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը» և «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ և դրանց քաղաքական հետևանքները» թեմաներով զեկույցներով հանդես եկան փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը եւ Ժյուլիեն Զարաֆյանը:

Զեկույցներին հաջորդեցին մասնակիցների հետ հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումներ:
 
Հաղորդագրության համաձայն, քննարկումներին մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը և Դոմինիկ Դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ խորհրդականներ, խորհրդարանի աշխատակազմի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Քննարկման մասնակիցներին բաժանվեցին հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված «Լեռնային Ղարաբաղ. մարդու իրավունքներ, միջազգային իրավունք եւ աշխարհաքաղաքական ասպեկտներ» և  «Ջուղայի ավերումը եւ Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը» խորագրով բրոշյուրներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։