480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության ապահովմանը. Բուզեկ
11:31
17 Մարտի 2011

Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության ապահովմանը, ասել է Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:

«Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից», - հինգշաբթի մեջբերում է Բուզեկի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Բուզեկի խոսքով՝ շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար:
«Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաև մայրաքաղաք Երևանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ», - ասել է Բուզեկը:

Euronest-ը միջխորհրդարանական վեհաժողով է, որը ստեղծվել է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: Այն միջխորհրդարանական ժողով է, որում ընդգրկված են Եվրախորհրդարանի և ծրագրում ներառված երկրների օրենսդրական մարմինների ներկայացուցիչները: Կառույցում ներառված են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Նրա խոսքով՝ Եվրոպական Խորհրդարանը կարևորում է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Բուզեկը ողջունել է քննարկումները ապագայում ասոցացման համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը, համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ հետ համագործակցության օրակարգում ներառված բոլոր հարցերը: Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումները և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը նոր թափ են հաղորդելու բարեփոխումների ծրագրին: Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին:

Նրա խոսքերով՝ տարածաշրջանային քաղաքական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցնում է այն եզրակացության, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` նա նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ, և Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի:

«Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրոնեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը ևս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա և մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները», - նշել է Սարգսյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Խորհրդարանին բարեփոխումների իրականացման հարցում կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։