485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները տապալելու վերաբերյալ Բաքվի սպառնալիքները
19:20
16 Մարտի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռներ նետելու վերաբերյալ Բաքվի սպառնալիքները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում:
«Թողնենք այս հայտարարությունն Ադրբեջանի խղճին: Ողջ քաղաքակիրթ աշխարհում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամ-երկրները քաղաքացիական ավիացիայի անվտանգություն են երաշխավորում: Մենք՝ քաղավիացիայի աշխատակիցներս, մեզ քաղաքականությունից դուրս ենք համարում և նման հայտարարությունները մեզ զարմացնում են: Դրանք հարիր չեն քաղաքակիրթ պետությանը, որը շատ այլ երկրների տարածքում թռիչքներ իրականացնող զարգացած քաղավիացիա ունի»,- նշեց Ադբաշյանը:

ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը հայտնեց, որ քաղավիացիայի աշխատակիցները ծառայում են մարդու հիմնական իրավունքներից մեկի ապահովմանը՝ ազատ տեղաշարժման իրավունքին:

«Մեզ զարմացնում է, թե ինչու ԼՂՀ քաղաքացիները պետք է քաղաքացիական ավիացիայի հնարավորություններից օգտվելու իրավունք չունենան, և սահմանափակ լինեն ազատ տեղաշարժման իրավունքի հարցում: Քանի որ նրանց թվում առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ կան, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն Ղարաբաղի սահմաններից դուրս: Վերջիվերջո հնարավոր է պարզապես ձեռնարկատերեր լինեն, ովքեր քաղաքակիրթ բիզնեսի  իրավունք ունեն»,- ասաց Ադբաշյանը:

Միաժամանակ նա ասաց, որ Ստեփանակերտի օդանավակայանն ապահովված է օդագնացության և կապի բոլոր միջոցներով, որոնք երաշխավորում են օդանավակայանի տարածքում թռիչքների իրականացման և օդերևութաբանական նվազագույնի՝ հաստատված սահմանափակումների պայմաններում վայրէջքի իրականացման անվտանգությունը:

Ադբաշյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին հատկապես Հայաստանից «Տրեստարմավիառեմստրոյ» շինարարական կազմակերպությունը կառուցել է Եվլախի (Ադրբեջանի քաղաքներից մեկը) օդանավակայանի ողջ համալիրը:
«Անհասկանալի պատճառներով Եվլախի բնակիչները պետք է առավելություններ ունենան Ստեփանակերտի բնակիչների նկատմամբ: Պետք է չմոռանալ, որ ադրբեջանցիներն իրենց թույլ են տալիս մեկնել համաշխարհային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն: Հավանաբար նրանք  Հյուսիսային Կիպրոսի և Ադրբեջանի բնակիչներին առավել արժանի են համարում քաղաքացիական ավիացիայից օգտվելու համար, քան ԼՂՀ բնակիչներին, որոնց նրանք այդքան «ջերմորեն» սիրում են և կոչ են անում վերադառնալ Ադրբեջանի Հանրապետություն»,- եզրափակեց Ադբաշյանը:

Ստեփանակերտում կառուցվող  օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները:

ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հանձնարարել է ապրիլի 15-ին աշխատանքների ստուգման նպատակով օդանավակայանի բոլոր համակարգերի առաջին ընդհանուր տեխնիկական միացում իրականացնել:

Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով:
Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պահանջարկի փոփոխության հետ կփոխվեն նաև չվերթերի հաճախականությունը:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-արմենիա» գործակալությանն էր հայտնել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սկզբնապես օդանավակայանից չվերթեր կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, սակայն օդանավակայանը կառուցվում է այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: