484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հիանալի գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը հակասում է իրենց քաղաքական շահերին. ղարաբաղցի պատգամավոր
13:17
11 Մարտի 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մարտի 9-ի հայտարարությունը և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի հանդիպմանն ընդունած հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ համանախագահ երկրները հիանալի գիտակցում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը հակասում է իրենց քաղաքական շահերին, նախօրեին ԼՂՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը։

Միաժամանակ պատգամավորն առանձնապես ոգևորված չէ վերջին միջադեպերի հետ կապված՝ Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հետաքննության անցկացման հնարավորության մասին տեղեկատվությունից։

«Միշտ էլ ինչպես մտահոգության, այնպես էլ հետաքննության առիթներ են եղել։ Առաջին հերթին, խոսքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին է, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանի ագրեսիվ քարոզչության արդյունքն է այն, որ արդեն բարձր մակարդակով որերորդ հանդիպումն է ուղեկցվում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով»,- նշեց Ղազարյանը։

Ըստ նրա՝ Ադբեջանի իշխանությունները նմանատիպ քայլերով փորձում են ճնշում գործադրել միջազգային հանրության, Հայաստանի և Ղարաբաղի վրա, որպեսզի նրանք ընդունեն իրենց դիրքորոշմանը համահունչ որևէ մոտեցում։

«Հասկանալի է, որ հակամարտող կողմերից միայն Ադրբեջանն է հանդես գալիս ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններով... Անշուշտ, ցանկալի կլիներ, որ անկախ հետքաննության արդյունքներից և եզրակացություններից, հետևեին կոնկրետ պայմանավորվածություններ, մասնավորապես, շփման գծից դիպուկահարներին հանելու վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը։

Ըստ նրա՝ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ազդել Ադրբեջանի վարքագծի վրա, քանի որ վերջին տարիներին չկա ոչ մի օրինակ, որպեսզի Ադրբեջանը քննադատության ենթարկվի իր ռազմատենչ հռետորության համար։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ցույց տան, որ պատասխանատվության մեխանիզմը գործում է, այսինքն, մեղավոր կողմը պատասխանատվություն է կրում։ Հենց այդ էլ ես ակնկալում եմ միջնորդների առաջիկա այցից տարածաշրջան».- եզրակացրեց Ղազարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: