481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցիները ղարաբաղցի զինվորի են գնդակահարել, Ստեփանակերտը մեղադրում է Բաքվին Սոչիի պայմանավորվածությունները խախտելու մեջ
12:56
11 Մարտի 2011

Ադրբեջանցի զինծառայողները նախօրեին գնդակահարել են 19-ամյա ղարաբաղցի ժամկետային ծառայող Արթուր Աղաբաբյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժնից։  

Ադրբեջանի նման գործողությունները Ստեփանակերտում ընկալում են որպես Սոչիում մարտի 5-ին Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում վստահության միջոցների հետագա ամրապնդման պայմանավորվածությունների խախտում։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից մի քանի ժամ անց։

«Ի տարբերություն հայկական կողմի, որը հարգում և հետևողականորեն կատարում է մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության պահանջները, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողություններով խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Դա վկայում է այն մասին, որ կամ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կամ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով»,- ասվում է ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրությունում։

Սոչիում մարտի 5-ի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ընդունեցին համատեղ հայտարարություն:

Ինչպես նշվում է փաստաթղթում, քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման քայլերի մասին, մասնավորապես, պայմանավորվեցին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ պետք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Նախագահներն ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: