481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտին է մոտենում
16:35
10 Մարտի 2011

Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները, Ղարաբաղի մայրաքաղաքից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ թղթակիցը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հանձնարարել է ապրիլի 15-ին օդանավակայանի բոլոր համակարգերի առաջին տեխնիկական միացում անցկացրել՝ դրանց աշխատանքի ստուգման նպատակով:

Ըստ օդանավակայանի պատասխանատու անձանց՝ օդանավակայանի շենքի շինարարությունն ավարտված է, շարունակվում է տեխնիկական հագեցվածության  գործընթացը, որի ավարտից հետո տարածքի ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն:

Օրերս Ղարաբաղ է հասցվել ինքնաթիռի թռիչքների և վայրէջքների ապահովման համար անհրաժեշտ սարքավորման մի մասը, լուսավորության լրացուցիչ բաղկացուցիչ համակարգերը և այլ սարքավորումներ: Մնացած մասնաբաժինը կբերվի 10 օրից, որից հետո կսկսվեն մոնտաժային աշխատանքները: Շուտով ծրագրվում է շահագործման հանձնել Ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների կարգավորման կենտրոնը, որը համալրված է նորագույն սարքավորումներով:

Օդանավակայանը կկարողանա ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից՝ CRJ-200 մակնիշի երեք 50 տեղանոց ինքնաթիռների միջոցով:

Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրումեջ, իսկ հետագայում պահանջարկին զուգահեռ նաև կփոխվի թռիչքների պարբերականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ի սկզբանե օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, բայց օդանավակայանը նաև կառուցվում է այլ ուղղություններով չվերթերի հեռանկարով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: