486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հավատարիմ է հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը. ՀՀ նախագահ
10:31
10 Մարտի 2011

Հայաստանը հավատարիմ է հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը, Ռիգայում լատվիացի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

«Լատվիացի գործընկերոջս ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները՝ վերահաստատելով հայկական կողմի հավատարմությունը՝ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու դիրքորոշմանը»,- ասել է Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի նախագահն ավելացրել է, որ Զատլերսի հետ նրանք մտքեր են փոխանակել նաև Թուրքիայի կողմից ներկայում սառեցված հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ:

ՀՀ նախագահը Լատվիայում է երկօրյա պաշտոնական այցով իր լատվիացի գործընկերոջ հրավերով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: