486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը. ԼՂՀ նախագահ
11:42
09 Մարտի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը և քաղաքական, և իրավական, և բարոյական տեսանկյուններից, նախօրեին Փարիզում Միջազգային հարաբերությունների և ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված «1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր» կոնֆերանսում ելույթի ժամանակ նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է ԼՂՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Արցախի Հանրապետության գոյության երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ժողովրդավարական, կայուն զարգացող և ոչ մեկին վտանգ չներկայացնող երկիր: Իսկ նման երկիրը չի կարող չճանաչվել»,- ասել է նա։
 
Ղարաբաղի նախագահը նշել է, որ թեպետ այս գործընթացը սերտորեն փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են:

Ըստ Բակո Սահակյանի` կարելի է մտածել, որ ԼՂՀ-ն կհասնի իր միջազգային ճանաչմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հակամարտությունը կկարգավորվի Արցախի միջազգային ճանաչումից հետո:

ԼՂՀ նախագահը նշել է, որ վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ համանման հակամարտությունների կարգավորումն ընթանում է հենց այս տարբերակով, որի վառ օրինակն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան և Հարավային Սուդանը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաև շոշափել է ԼՂՀ միջազգային ճանաչման և նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր և միշտ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ` հանդիսանալով հայոց անկախ պետականության վերջին բեկորը և ազգային-ազատագրական պայքարի էպիկենտրոնը:

Նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի ծագման սկիզբը համարել է 1918 թվականը, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվում է Ադրբեջան անունով պետություն, որը մինչ այդ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել և կազմավորման առաջին իսկ պահից սկսել է տարածքային պահանջներ ներկայացնել բոլոր հարևան երկրներին` Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու և պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու քայլն ուղղված է եղել Արևելքում բոլշևիզմի տարածմանը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և անմիջական երկխոսության միջոցով լուծմանը՝ միաժամանակ նշելով, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Արցախը պատրաստ չէ և հաստատակամ՝ հարկ եղած դեպքում պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին, որոնք հանրապետության ժողովրդի համար բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը նախագահը համարել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը և այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ծայրահեղական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը և նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարային լինելը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաև շոշափել է ԼՂՀ միջազգային ճանաչման և նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանի խոսքով` ղարաբաղցի ժողովրդի կամքը, նրա մտավոր ներուժը, լավատեսությունն ու աշխատասիրությունը, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող հզոր ու մարտունակ բանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մշտական աջակցությունը հանդիսանում են ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը:

Ելույթից հետո Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:39
28 Փետրվարի 2017
Հակառակորդն ականանետեր է կիրառել շփման գծում
Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ:
20:57
27 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյան. ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը
Արցախյան խնդրի լուծման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
18:14
27 Փետրվարի 2017
Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
12:39
27 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով
Երեկ ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով։
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։