482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է հայության կամքից. ԼՂՀ վարչապետ
19:52
02 Մարտի 2011

Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է Արցախի ժողովրդի և հայության կամքից, լիբանանյան այցելության շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ինչ կարգի բանակցություններ էլ ընթանան, վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլև` ամբողջ հայությանը»,- շեշտեց վարչապետը:

Լիբանանում ՀՀ դեսպանատանը կայացած հավաքի ընթացքում Հարությունյանը անդրադարձել է այցելության հիմնական նպատակին, ինչպես նաև մանրամասնել Արցախի ներկա իրավիճակի կայունացմանն ուղղված և ազատագրված տարածքների բնակեցման, ԼՂՀ տնտեսության բարգավաճման նպատակով հայկական երկրորդ հանրապետության ձեռնարկած ծրագրերը:

Խոսելով լիբանանյան «Արցախ ֆոնդի» և ԱՐԻ ընկերության հետ գործակցության մասին` վարչապետը հայտնել է, որ այդ հարաբերությունները բացառիկ աշխատանքի արդյունք են, մինչ օրս որևէ ձախողում չի արձանագրվել փոխգործակցության ընթացքում:

Վարչապետը նկատել է տվել, որ լուրջ ակնկալություններ ունի լիբանանահայ գործարարների հետ իր հանդիպումներից` հուսալով, որ ավելի մեծ արդյունքներ կարձանագրվեն Լիբանանում և դրանք կտարածվեն Հայաստանում և Արցախում:

Նշելով ներդրումների անհրաժեշտությունը` Ա.Հարությունյանը շեշտել է, որ դրանք երաշխավորված են Արցախի պետության կողմից: Նրա խոսքով` ԼՂՀ իշխանությունների համար ազգային գերխնդիր է Շուշիի վերակառուցումը:
Նրա խոսքով` ԼՂՀ իշխանությունների համար ազգային գերխնդիր է Շուշիի վերակառուցումը:
Նշվել է նաև, որ արցախյան կառավարությունը հետամուտ է էլեկտրական նոր կայանների հիմնման, որոնց մի մասը արդեն իսկ իրագործված է անցած երկու տարվա ընթացքում:

«Այս ծրագրերով արդեն կատարվել է 6,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Արցախի կարողությունները մեծ են, ինչի շնորհիվ հնարավորություն կա արտահանել արտադրված էլեկտրաէներգիան»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողների հարցերին ի պատասխան` վարչապետը անդրադարձել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են:
«Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում և վարկային աջակցություն»,- պարզաբանեց վարչապետը:
Հարությունյանը մասնավորեցրել է, որ Արցախի պետության համար կարևոր են հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը, որովհետև այդ տարածքներն ունեն ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն:

Հարությունյանը հաստատել է, որ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաև ազատագրված մյուս շրջաններում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։
13:04
16 Մայիսի 2017
Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ադեկվատ կերպով արձագանքի այսպիսի երևույթներին
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը։

10:37
16 Մայիսի 2017
Հակառակորդը կիրառել է ականանետ և հաստոցավոր նռնականետ
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը։