478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար
10:54
02 Մարտի 2011
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իր խոսքում Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը:

Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ  վերաբերվի Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, որոնք էապես  խաթարում են խաղաղ բանակցային գործընթացը: Ելույթից հետո Գեորգի Պետրոսյանը պատասխանել է ներկաների` ԱՄՆ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հարցերին:

Այնուհետև, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահող Ֆրենք Փալոունի հետ: Հանդիպման ժամանակ Գեորգի Պետրոսյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականին Արցախին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Նախարարը ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` Սումգայիթի ու Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Իր խոսքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ համայն հայությունը միջազգային հանրությունից ակնկալում է Սումգայիթի, Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ոճրագործությունների խստագույն դատապարտում:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Աննա Էշուն, Էլիոտ Էնգելը, Ջեկի Սփիյեռն ու Բրեդ Շերմանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողները դատապարտել են Սումգայիթում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպած կոտորածները և պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան խնդրի արդար կարգավորմանն ուղղված ջանքերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: