486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ չի լինի, ինչպես նաև լուրջ փոփոխություններ չեն լինի կարգավորման հարցում. քաղաքագետ
19:34
28 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ չի լինի, ինչպես նաև լուրջ փոփոխություններ չեն լինի ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ղարաբաղյան հակամարտության գործընթացում իրավիճակը նույնը կլինի, կպահպանվի բանակցային գործընթացը՝ իր ռազմատենչ հռետորությամբ: Արմատապես ոչինչ չի փոխվի, և դա լավ է ու դրական»,- «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա, սահմանամերձ գոտու իրավիճակը փոքրի-ինչ փոխվել է և մի փոքր լավացել, սակայն արմատական փոփոխություններ չեն լինի և կպահպանվեն նախորդ տարիների դրական միտումները՝ պահպանելով ստատուս-քվոն:
Ինչպես կարծում է քաղաքագետը, իրականում ղարաբաղյան հակամարտության արագ լուծման ոչ մի հնարավորություն չկա, առավել ևս, որ համանախագահների մասնակցության և Ռուսաստանի ակտիվ «հովանավորության» դեպքում կողմերին հաջողվել է խաղաղ իրավիճակ պահպանել՝ բանակցությունները ինչ-որ փոքր քայլերով շարունակելու համար:

«Դա հաջողվում էր, և ես պատճառ չեմ տեսնում, որ դա հետագայում էլ չհաջողվի, քանի որ պատերազմով իսկապես շահագրգռված կողմ չկա ոչ տարածաշրջանում, ոչ էլ դրա սահմանից դուրս: Չնայած կան ոմանք, ովքեր շահագրգռված են որոշակի լարվածության աստիճան պահպանելու, ռազմական հռետորություն և ներքին ու արտաքին դաշտում որոշակի սպառնալիք պահպանելու հարցում»,- ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա, սահմանի իրավիճակն արմատապես չի փոխվի նաև այն պատճառով, որ վերջին շրջանում տարբեր հայտարարություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում անհանգստություն էր արտահայտվել տարածաշրջանում ռազմավարության մրցավազքի աճի վերաբերյալ:
«Եթե այս ճանապարհին գոնե մի փոքր առաջընթաց լինի, ապա դա շատ լավ և ճիշտ կլինի, բայց պատկերացնել, որ սահմանի իրավիճակը բացարձակապես բարենպաստ կդառնա և այնտեղ բացարձակ համագործակցություն կլինի, դժվարանում եմ ասել: Այդ պատճառով վախենում եմ, որ սահմանում իրավիճակը մոտավորապես նույնը կմնա, ինչ անցած տարի է եղել, հնարավոր է մի փորք ավելի լավ»,- ասաց Իսկանդարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):