481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Պատերազմի բացառումը պետք է գերակշռի ղարաբաղյան հակամարտության գործընթացում. Կազիմիրով
19:15
28 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է գերակշռեն հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքները, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքով՝ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների ուղղություններից պետք է լինեն Մադրիդյան սկզբունքները, որոնք լրամշակման կարիք ունեն:

«Դժվար աշխատանք է, առաջ գնալու գործընթացը միլիմետրերով է: Ես անձամբ դեմ եմ այդ բանակցությունների շուրջ խիստ արմատական դատողություններին. որոշ մարդիկ գերադասում են խոսել, որ իրենք դոփում են տեղում, որ ոչ մի առաջընթաց չկա, մյուսներն ավելի կտրուկ են հանդես գալիս՝ ասելով, թե հարցը փակուղի է մտել և ոչ մի ուղղությամբ առաջ չի շարժվում»,- երկուշաբթի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կազիմիրովը:

Ըստ նրա, այս հարցում կան փակուղային իրավիճակներ, մասնավորապես այն, որ դիրքորոշումների ոչ մի ընդհանրություն չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

«Իսկ դրանից էլ, հավանաբար, պրոյեկտվում է անորոշությունը նաև մի շարք այլ հարցերի ուղղությամբ, սակայն չարժե ընկնել ոչ ծայրահեղ սպասումների գիրկը, որովհետև դրանք, որպես կանոն, հիասթափության են վերածվում, ոչ էլ խիստ ծայրահեղության մեջ այն դատողություններում, թե ամեն ինչ փակուղու մեջ է, և որևէ առաջընթաց չկա»,- ասաց դիվանագետը:

Միաժամանակ նա նշեց, որ զուգահեռ պետք է չափազանց ակտիվ աշխատանք տարվի նաև երկրորդ, առանձնահատուկ ուղղությամբ՝ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակները բացառելու մասով, քանի որ առաջին ուղղության դեպքում խնդիրը ձևակերպումների, որոշակի ժամկետներ ճշտելու մեջ է, այսինքն քաղաքական-տեխնիկական բնույթ ունի:

Կազիմիրովի խոսքով՝ այստեղ  անընդհատ պետք է ճնշում գործադրվի այն կողմերի վրա, որոնք «թեթևամտորեն, խաբեությամբ են արտահայտվում մեկ ռազմական գործողությունների վերսկսման, մեկ, այսպես կոչված, նախազգուշական հարվածի վերաբերյալ»:

«Կարծում եմ, որ անընդունելի է թե մեկը, թե մյուսը: Նախազգուշական հարվածի վերաբերյալ դատողությունը խիստ ռիսկային է»,- ասաց դիվանագետը:
Նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շատ ավելի խիստ տարվեն, քան մինչև այսօր էին տարվում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: