477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում Ադրբեջանի ամբողջականությունը. դիվանագետ
12:45
25 Փետրվարի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում  Ադրբեջանի ամբողջականությունը, հայտարարել է Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ղարաբաղցի դիվանագետը դասախոսություններով հանդես է եկել Ջորջ Մեյսոն Համալսարանի Հակամարտությունների վերլուծության ու կարգավորման ինստիտուտում (Վաշինգտոն) և Նյու Յորքի Համալսարանում:

Իր ելույթներում Ռոբերտ Ավետիսյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման իրավական ու մարդասիրական ասպեկտներին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, բանակցային գործընթացին, ԼՂՀ-ում և ընդհանրապես տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակին: 

«1991թ-ի անկախության հռչակումից առայսօր ԼՂՀ-ն շարունակում է կառուցել կայուն, բաց ու ժողովրդավարական հասարակություն, ստեղծել մի պետություն, որը կարող է պաշտպանել իր բնակչությանը և ապահովել համընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` անընդհատ հանդես գալով խնդիրը ուժի միջոցով լուծելու հայտարարություններով»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Հաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր երկրի վճռականությունը` ԼՂՀ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում  Ադրբեջանի ամբողջականությունը, ոչ էլ սպառնում է նրա գոյությանը:

«Ղարաբաղը և Ադրբեջանը կարող են լավ հարևաններ լինել, բայց նրանց համատեղ գոյությունը որպես ընդհանուր քաղաքական-վարչական միավոր անհնար է»,- ասել է Ռոբերտ Ավետիսյանը՝ նշելով, որ ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար, և հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն, վերջիվերջո, կառուցողական դիրքորոշում կորդեգրի` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հակամարտության կարգավորման համար:

Միաժամանակ, նա անհրաժեշտ է համարել Արցախի անմիջական մասնակցությամբ բանակցային գործընթացի սկզբնական ձևաչափի վերականգնումը:

«Միայն Ղարաբաղյան հիմնահարցի քաղաքակիրթ, արդար ու համապարփակ կարգավորման դեպքում հնարավոր կլինի ապահովել կայունությունն ամբողջ տարածաշրջանում և խուսափել նոր ռազմական գործողություններից»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Ներկաները դիվանագետին հարցեր են ուղղել բանակցային գործընթացի, հակամարտության կողմերի դիրքորոշումների, առավել հրատապ մարդասիրական խնդիրների լուծման ուղիների և այլնի վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: