480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Կանադայի քաղաքական և կուսակցական շրջանակների հետ
17:17
23 Փետրվարի 2011

Հայ դատի հանձնախմբի հրավերով յոթօրյա այցով Կանադայում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական և կուսակցական շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ղարաբաղյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 18-ին և 20-ին, Պետրոսյանը որպես գլխավոր բանախոս ելույթ է ունեցել Տորոնտոյում և Մոնրեալում արցախյան շարժման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիպումների ժամանակ: Ելույթի ընթացքում ԱԳ նախարարը շեշտել է Հայաստան-Արցախ-Սփյուռք ազգային ուժերի համատեղման անհրաժեշտությունը` ԼՂՀ հիմնահարցը բարեհաջող ավարտի հասցնելու առաքելության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տորոնտոյում Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներկայացուցիչների, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների վերջին զարգացումներին:

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև Կանադայի Պահպանողական կուսակցության անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահ Հարոլդ Ալբրեխտի, Ազատական կուսակցության նախկին ղեկավար Ստեֆան Դիոնի, Պահպանողական կուսակցության անդամ Փոլ Գալանտրայի և «Բլոք Քվեբեքուայ» (Bloc Quebecois) կուսակցության ղեկավար Ժիլ Դյուսեփի հետ:

Կանադայի վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ Պետրոսյանը անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին` միջազգային ասպարեզում տիրող քաղաքական վերջին իրադարձությունների լույսի ներքո: ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև վերջին տարիներին Ադրբեջանի աննախադեպ սպառազինման երևույթի վրա` շեշտելով, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ քաղաքական ներկա իրավիճակի վրա և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Գեորգի Պետրոսյանը հաստատել է նաև, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը սաստկացրել է հակահայկական քարոզչությունը, հատկապես` տեղեկատվական ոլորտում:

Քաղաքական հանդիպումների ընթացքում նախարար Պետրոսյանին ուղեկցում էին Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Փետրվարի 24-ին ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Կանադայից կմեկնի Միացյալ Նահանգներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: