486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում առկա լարվածությունը Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է. ԼՂՀ ԱԳՆ
12:04
18 Փետրվարի 2011

Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է, նշվում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Ուսումնասիրելով «Միջազգային ճգնաժամային խմբի»`(ICG) «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցը` ակամայից հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում», - նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group - ICG) փետրվարի 8-ին հրապարակել է իր հերթական զեկույցը, որում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմը կհանգեցնի աղետալի հետևանքների:

Փաստաթղթում նշվում է, որ ինչպես հայտնի է, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: «Սակայն, խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաև հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության խաղաղ կարգավորման մեջ, այդ թվում նաև ICG-ին, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին», - նշվում է մեկնաբանության մեջ:

«Այլ հարց է` ինչքանով է օբյեկտիվ այն զեկույցը, որը գրվել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ զեկույցի հեղինակները ոչ մի անգամ, թեկուզ քաղաքավարության համար, չեն այցելել ԼՂՀ: Էլ չխոսելով այն բանի մասին, որ վերջին ժամանակներս «Միջազգային ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հաստատվել է Ստամբուլում, որտեղ, հիմք ընդունելով ԶԼՄ-ի հրապարակումներն ու հաճախ իրականությունից կտրված տեղեկությունները, խորհուրդներ է տալիս հակամարտության կողմերին: Չէ՞ որ նույնիսկ մեկ անգամ այցելելով ԼՂՀ՝ ոչ միայն կարելի է ըմբռնել հակամարտության էությունը, այլև համոզվել հանրապետության կայացած լինելու և կենսունակության մեջ», - նշվում է փաստաթղթում:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ փաստորեն, ICG-ին առաջարկում է լուծել հակամարտության հետևանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակությունների միջև ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: «Սաբինա Ֆրեյզերը, միգուցե առանց գիտակցելու, նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից, փորձի լուծել հարցը իր ձևով: Պատահական չէ, որ Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ «Միջազգային ճգնաժամային խմբին» տեղին է անվանել «Ճգնաժամերի ստեղծման խումբ»», - նշվում է փաստաթղթում:

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդգծում է, որ, անշուշտ, Արցախում կիսում են ՄՃԽ-ի անհանգստություններն առ այն, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ այն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ կործանարար հետևանքներ է ունենալու: «Սակայն նմանատիպ զեկույցներում հարկ է նշել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակների կոնկրետ մեղավորներին: Շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանում սաստկացող ռազմական հռետորաբանության և ռազմատենչ տրամադրությունների աճի պայմաններում անհասկանալի է արտասահմանյան պետությունների միջնորդների և ներկայացուցիչների մեղմ դիրքորոշումը, որոնք արդեն վաղուց պետք է վճռականորեն դատապարտեին նախագահ Ալիևին` կոչ անելով նրան հրաժարվել սպառնալիքների քաղաքականությունից և բանակցությունների սեղանի շուրջ նստել հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: ՄՃԽ առաջարկությունները, ցավոք, չեն կարող լուծել սկզբունքային տարաձայնությունները: Մանր զիջումների մարտավարությունն ագրեսիվ կողմի օգտին պարզապես կբորբոքի նրա ախորժակը», - նշվում է մեկնաբանության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ պատերազմին պետք է հակադրել ոչ թե շրջանակային համաձայնության ստորագրումը և այլ կիսամիջոցներ, այլև ԼՂՀ ճանաչումը: Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ստորագրման արագացումը, առանց նրա բոլոր հիմնական դրույթների մանրակրկիտ ուսումնասիրման, «դանդաղ գործողության ական» կդառնա ամբողջ խաղաղարար գործընթացի համար:

«Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի վստահության միջոցների արագ իրականացում: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի Լեռնային Ղարաբաղի հետ: ԼՂՀ ինտեգրումը միջազգային գործընթացներին գրեթե այն միակ գործիքն է միջազգային հանրության արսենալում` հակազդելու նոր պատերազմի տանող իրավիճակին: Միջազգային հանրության կողմից  ԼՂՀ անտեսումը հօգուտ Ադրբեջանի պարզապես ուժեղացնում է վերջինիս վստահությունն առ այն, որ նա նոր ագրեսիայի իրավունք ունի», - նշվում է մեկնաբանության մեջ:

«Միջազգային հանրությունը չպետք է կրկնի 1990-ական թվականների սկզբին կատարած սխալը, երբ Ադրբեջանի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի համանման իրավունքի մերժումը ընկալվեցին Ադրբեջանի կողմից որպես քարտ-բլանշ ԼՂՀ դեմ լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելու և նրա ժողովրդի կամքը ճնշելու համար: Արդյո՞ք ժամանակը չէ դասեր քաղել անցյալից», - նշվում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության մեկնաբանության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն: