484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները փախուստի են դրդել ադրբեջանական դիվերսանտներին, հակառակորդի մոտ կորուստների մասին տեղեկություններ կան
14:53
17 Փետրվարի 2011

ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում փախուստի են դրդել հերթական ադրբեջանցի դիպուկահարներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ՊԲ քարոզչության և տեղեկատվության բաժնից:

«Փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում
ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊԲ քարոզչության և տեղեկատվության բաժնից նշեցին, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին
հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:05
27 Դեկտեմբերի 2017
Անտրամաբանական է առաջընթաց սպասել ղարաբաղյան կարգավորման հարցում կրակոցների դեպքում
Անտրամաբանական է արդյունքներ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երբ սահմանում կրակոցներ են հնչում:
20:33
25 Դեկտեմբերի 2017
Travel Blog–ի հիմնադիրը ներկայացրել է Արցախի մասին ֆիլմի թիզերը (ՎԻԴԵՈ)
Travel Blog զբոսաշրջային նախագծի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Ալիմովը, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղով ճամփորդությունների մասին ֆիլմի թիզերը։
23:32
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահը նշեց ղարաբաղյան բանակցությունների 2 հիմնական ուղղությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է: