486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ. ԼՂՀ պաշտպանության բանակ
11:04
14 Փետրվարի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը  փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնին:

Ըստ օպերատիվ հաղորդագրության՝ Ադրբեջանի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց: 

Ի տարբերություն նախորդ խախտումների՝ անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել  "СВД" և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ:

«Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: