478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ-ն ուղերձներ է հղել Բրյուսելում կայանալիք միջոցառումների կապակցությամբ
17:59
09 Փետրվարի 2011

2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում նախատեսված «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին` Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը,  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից (Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառմանը լսելի է լինելու պատմության միայն մի կողմը և ուշադրություն չի դարձվելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ`  երբեմնի հայաբնակ շրջանների զոհերի ճակատագրի վրա` էլ չխոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների մասին, որոնցից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում դարձել են ներքին տեղահանված անձինք...»,- նշվում է նամակում։

Նշվում է նաև, որ ԼՂՀ-ն բողոքում է նման միակողմանի միջոցառումների դեմ, երբ փորձ է արվում ներկայացնել իրադարձությունների միայն մի կողմը` նպատակ ունենալով հաճոյանալ այն երկրի իշխանություններին, որոնք ջանք չեն խնայում իրենց քաղաքական շահի համար որպես գործիք օգտագործել Խոջալուի իրադարձությունները:
«Ստիպված ենք ցավով փաստել, որ նման հեղինակավոր կազմակերպությունը, ինչպիսին Ձերն է, հերթական գործիք է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը խեղաթյուրելու իրենց նկրտումների մեջ»,- նշվում է նամակում։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխխոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Խոջալուի իրադարձություններն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես քարոզչական գործիք` նպատակ ունենալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի կողմից իրականացրած հանցագործություններից և մարդու իրավունքների խախտումներից:

Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր «Ղարաբաղյան օրագրում» ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը, դեռևս գտնվում է բանտում:

«Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ և պատմություններ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Իսկական իրավապաշտպանները պետք է մանրազնին ուսումնասիրեն դրանք և համապատասխան հետևություններ անեն: Որպեսզի հեշտացնենք այն մարդկանց խնդիրը, ովքեր ճշմարտություն են փնտրում, մենք պատրաստակամությամբ կարող ենք առաջարկել Խոջալուի իրադարձությունների հետ կապված կեղծարարությունների մասին առկա փաստաթղթերն ու ինտերնետ-հղումները»,- նշվում է ուղերձում:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը մտածել նաև Սումգայիթի կոտորածի, Բաքվի ջարդերի, Շահումյանում տեղի ունեցած էթնիկ զտումների զոհերի և Ադրբեջանից բռնագաղթած բոլոր մարդկանց  ողբերգական ճակատագրի մասին:

«Մենք համոզված ենք, որ ոչ ոքի չի կարելի թույլ տալ հանուն քաղաքական շահի ձեռնածվություն անել մարդկային ողբերգության հետ:  Մարդու իրավունքները համապարփակ արժեք են, որոնք պետք է կիրառվեն բոլորի հանդեպ` անկախ դավանանքից, մաշկի գույնից ու ծննդավայրից: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ապրում է մի երկրում, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, ոչ մի կերպ նրան չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից»,-ընդգծել է Գեորգի Պետրոսյանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի` Մարդու իրավունքների հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը խուսափելու այնպիսի միջոցառումների անցկացումից, որոնք հաշվի չեն առնում բոլորի իրավունքներն ու ազատությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։