478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հունվարի մեկի դրությամբ Ղարաբաղում աշխատանք է փնտրում 3,6 հազար մարդ. Սոցնախարարություն
17:38
07 Փետրվարի 2011

2011 թվականի հունվարի մեկի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 3 հազար 627 մարդ, որոնցից 3384-ը՝ կանայք, «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում ԼՂՀ սոցիալական ապահովման նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ռոմելա Իշխանյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 124-ով:

«Աշխատանք փնտրողների 94,9 տոկոսը կամ 3445 մարդ գործազուրկի կարգավիճակ է ստացել, գործազրկության նպաստ է ստանում 369 մարդ»,- նշեց Իշխանյանը:
Նա հայտնեց, որ նշված ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 135 մարդ, որից 113-ը՝ գործազուրկ:
«Նախորդ տարվա համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 30-ով: Աշխատանքի տեղավորվածների 76,3 տոկոսը կանայք են: Ինչպես միշտ, գործազուրկների մեծամասնությունը քաղաքային բնակչությունն է 94,3 տոկոս տեսակարար կշռով»,- ասել է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ 2011 թվականի հունվարի մեկից գործազրկության նպաստը կազմում է 19 հազար 500 դրամ ($53) 2010 թվականի 18 հազար դրամի դիմաց ($49):

Խոսելով 2010 թվականին կատարած աշխատանքի մասին՝ Իշխանյանն ասաց, որ նախորդ տարի կազմակերպվել են «Համակարգչային հաշվապահություն», «Համակարչգային գործավարություն» և «Համակարգչային տեխնիկայի նորոգում և ծրագրերի բեռնում» մասնագիտություններով դասընթացներ:
«Այդ դասընթացներին է մասնակցել 33 գործազուրկ Ստեփանակերտից, ԼՂՀ Ասկերանի և Քաշաթքաղի շրջանի քաղաքներից: Մասնակիցների մեծամասնությունը միջին կրթությամբ կանայք են եղել: Այդ պրոֆեսիոնալ ուսուցման նպատակն էր նպաստել գործազուրկներին աշխատանք գտնելու հարցում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ձեռք բերած նոր ունակությունների և հմտությունների միջոցով»,- ասել է Իշխանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: