478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, հավանաբար, չի գործի. քաղաքագետ
14:52
03 Փետրվարի 2011

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, հավանաբար, չի գործի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

ԵԽԽՎ Բյուրոյի` հունվարի 28-ին կայացած նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլան ի Կոստան ընտրվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նոր նախագահ։ Փաստորեն ենթահանձնաժողովը վերսկսել է իր գործունեությունը երկարատև ընդմիջումից հետո ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, ինչի դեմ ակտիվ հանդես է գալիս հայկական կողմը։

«Այս ենթահանձնաժողովն ադրբեջանական լոբբինգը դիտարկում է որպես աշխատանքի ևս մեկ հարթակ... Դրանում լավ բան չկա, բայց և չկա նաև Մինսկի գործընթացի վրա ազդելու որևէ հնարավորություն»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին։

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, աբսուրդային է հայտարարել բանակցությունների տեղափոխման մասին Մինսկի գործընթացի հարթակից Եվրոպայի Խորհրդի հարթակ, «քանի որ Մինսկի գործընթացը մնում է Մինսկի գործընթաց»։
Նրա կարծիքով, եթե նույնիսկ այդ հարթակն աշխատի, ապա, հավանաբար, այն կօգտագործեն ադրբեջանցիները հայ լրագրողների օգնությամբ։

Միաժամանակ նա նշեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը թեև լավ հնարք է, բայց բոյկոտը դիվանագիտական լավագույն զենքը չէ, և դիվանագետները պետք է աշխատեն մինչև վերջ։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, խոսելով այս ենթահանձնաժողովի մասին՝ հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի այն գործընթացներին, որոնք վտանգի տակ են դնում ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունները։

Իսկանդարյանն ընդգծեց նաև, որ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման մասին խոսելը սխալ է, քանի որ դրա գործունեությունը պաշտոնապես ոչ ոք չի դադարեցրել, պարզապես չեն ընտրվել ղեկավարի պաշտոնին առաջարկվող թեկնածուները (կառույցի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի մահվանից հետո)։
Նրա խոսքով՝ երկու տարի ենթահանձնաժողովը չի գործել, ինչպես և ստեղծման պահից նախորդ երեք տարիներին՝ չկարողանալով նույնիսկ մի այց կազմակերպել դեպի տարածաշրջան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։