484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Ղարաբաղում զբոսաշրջության զարգացմանը
12:45
03 Փետրվարի 2011

Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր և անհնարին փորձերը Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջությանը խոչընդոտելու համար, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Ըստ նրա, Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ զբոսաշրջությունը մեր երկրի մասին անկողմնակալ, ճշմարտացի տեղեկատվության աղբյուրներից մեկն է։

«Մեզ հայտնի են փաստեր, երբ ադրբեջանական իշխանությունները բողոքի նոտաներով և կոչերով դիմել են տարբեր երկրների ղեկավարություններին Լեռնային Ղարաբաղ իրենց քաղաքացիների ուղևորությունները դադարեցնելու և կանխելու պահանջով։ Նմանատիպ կոչերը մեզ համար նորություն չեն, սակայն դրանք միայն կոչեր են մնում, և ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով, մեր երկիրն այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը, Ադրբեջանի բոլոր գործողություններին ի հակառակ, անընդհատ ընդլայնվում է»,- նշեց Շահվերդյանը։
Վարչության պետը հայտարարեց, որ Ադրբեջանի նմանատիպ հայտարարությունները որևէ կերպ չեն ազդում զբոսաշրջության զարգացմանը Ղարաբաղում։

«Ադրբեջանական հիստերիան արդեն հայտնի է բոլորին, այդ թվում՝ Եվրոպային։ Մենք մեծ դժվարությունների ենք բախվել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու փորձերի ժամանակ ընդամենը երկու-երեք տարի առաջ»,- ասաց Շահվերդյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ այսօր այդ առումով որևէ խնդիր չկա։ «Եվ սա վկայում է, որ եվրոպական երկրները և քաղաքական գործիչները մերժում են ադրբեջանական կողմի բացարձակապես անիմաստ պահանջները»,- կարծում է վարչության պետը։ -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: