478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին Ղարաբաղում հանցավորության մակարդակը 18,8 տոկոսով նվազել է. Ոստիկանություն
13:56
02 Փետրվարի 2011

2010թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանցավորության մակարդակը 18,8 տոկոսով նվազել է, հայտնեց ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը։

«2010թ.-ին 467 հանցագործություն է գրանցվել՝ 2009թ.-ի 575-ի դիմաց»,- նախօրեին 2010թ.-ի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներին նվիրված ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ասաց նա։

Ըստ նրա՝ 2010թ.-ին գրանցված հանցագործություններից 122-ը կամ գրեթե յուրաքանչյուր չորրորդ հանցագործությունը կատարվել է նախորդ տարիներին։

«Նշված 122 հանցագործություններից 62-ը կամ 50,8 տոկոսը տնտեսական հանցագործություններ են։ Բացի այդ, 22 գողության դեպք է բացահայտվել քրեական գործի նախաքննության ընթացքում, որոնք հարուցվել էին նախորդ տարիներին և վերսկսվել են գործերի հաշվետու ժամանաշրջանում»,- հայտնեց Շաֆերյանը։

ԼՂՀ ոստիկանության ղեկավարը հայտնեց, որ մայրաքաղաք Ստեփանակերտում հանցագործությունների քանակը 16,2 տոկոսով նվազել է, Հադրուդի շրջանում՝ 50 տոկոսով, Ասկերանում՝ 41,4 տոկոսով, Շուշիում՝ 40,5 տոկոսով, Շահումյանում՝ 30 տոկոսով, Մարտունիում՝ 25 տոկոսով, Քաշաթաղում՝ 10 տոկոսով և Մարտակերտի շրջանում՝ 3,9 տոկոսով։

«Որպես դրական միտում անհրաժեշտ է նշել, որ անձնական հանցագործությունների ոլորտում որոշակի անկում է գրանցվել՝ առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու և սեռական անձեռնմխելիության ուղղությամբ։ Այս կատեգորիայում ավելացել են սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերը։ Հաշվետու ժամանակահատվածում վեց սպանություններից հինգը բացահայտվել է»,- նշեց Շաֆերյանը։

2010թ.-ին ԼՂՀ ոստիկանության օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները բավարար գնահատելով՝ Ղարաբաղի Ոստիականության պետը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ չբացահայտված հանցագործությունների բացահայտման վերաբերյալ արդյունավետ աշխատանքների բարձրացման, հանցագործությունների հետևանքով քաղաքացիներին և պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման, ինչպես նաև հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով։

ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ներկա է եղել նախագահի աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: