486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանը համաձայնությունը փոխզիջումային քայլ էր. ղարաբաղցի քաղաքագետ
12:46
31 Հունվարի 2011

ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանը համաձայնությունը փոխզիջումային քայլ էր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Նախորդ ուրբաթ ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:

Բաբայանի խոսքերով՝ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը եվրոպացիներին դրել է երկակի և ինչ-որ տեղ դժվար իրավիճակի առաջ:

«Մի կողմում Թուրքիան է, որը ենթահանձնաժողովի վերստեղծման նախաձեռնողն է, որի հետ արևմուտքի հարաբերությունները բարդ են, մյուս կողմում Հայաստանն է: Իսկ Եվրոպան չի ցանկանում վատացնել իր հարաբերությունները կովկասյան երկրների հետ», - նշել է Բաբայանը:

Նա հայտարարել է, որ Թուրքիային մերժելը կնշանակեր նրան տրամադրել հաղթաքարտ՝ սեփական քաղաքականությունը շարունակելու համար:

«Եվրոպացիները հետաքրքրիր տարբերակ ընտրեցին՝ շատ լավ գիտակցելով, որ ենթահանձնաժողովի գործունեությունը չի ազդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս ենթահանձնաժողովը Թուրքիայի և Ադրբեջանի համար հերթական հարթակը կդառնա լիցքաթափվելու համար: Լիցքաթափում տեղի կունենա միայն տեղեկատվական դաշտում և մեզ վրա նվազագույն աշխարհաքաղաքական հետևանքներով», - ասել է Բաբայանը:

«Պաշտոնական Երևանը փորձեց քաղաքակիրթ ձևով խոչընդոտել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանը, սակայն դա նրան չհաջողվեց, այնպես որ ԵԽԽ-ում հայկական պատվիրակության կողմից ենթահանձնաժողովի գործունեության բոյկոտումը ճիշտ քայլ է: Ապագայում ենթահանձնաժողովի կողմից մշակված ցանկացած փաստաթուղթ թերի կլինի, և չի բացառվում, որ այդ փաստաթղթերի պատրաստման գործընթացը կերկարացվի և դժվար թե այն իրագործվի, քանի որ կբոյկոտվի հայկական պատվիրակության կողմից», - նշել է Բաբայանը:

Նրա խոսքերով՝ ենթահանձնաժողովի վերստեղծումը չի նշանակում, որ Ղարաբաղում չպետք է քայլեր ձեռնարկվեն, ընդհակառակը՝ «մենք պետք է նախաձեռնող լինենք՝ հավասարակշռության պահպանման նպատակով»:

«Ղարաբաղը պետք է կիրառի ինչպես քարոզչական մեթոդներ, այնպես էլ կոնկրետ քայլեր, մասնավորապես՝ Արցախն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Ղարաբաղում մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների ներկայացուցիչները իրենց ուշադրությունը այդ ենթահանձնաժողովի դեմ պայքարի վրա կենտրոնացնելու կամ որևէ հակաքայլ ձեռնարկելու փոխարեն պետք է ելույթ ունենան եվրոպական տարբեր երկրներում և կառույցներում՝ մեծ ազդեցություն ունենալու և հավասարակշռությունն արդյունավետ կերպով պահպանելու համար», - եզրափակել է Բաբայանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը: