486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը վստահ է, որ հնարավոր է խուսափել պատերազմից
12:25
27 Հունվարի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ հնարավոր է խուսափել պատերազմից։

«Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում շատ կարևոր է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ կողմերի պարտավորությունները։ Որովհետև վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում պատերազմի, ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները սովորական են դարձել։ Դա շատ վատ է։ Որովհետև, երբ ղեկավարը, ընդհանրապես մարդը շատ երկար և վստահ է խոսում ինչ-որ խնդրի մասին, մի պահ նա համոզվում է իր խոսքերի ճշմարտության մեջ։ Եվ եթե հնարավորություններ էլ կան, մեծ գայթակղություն է առաջանում»,- ասաց Սարգսյանը։

Հայկական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման միակ միջոցը խաղաղ միջոցն է, և միակ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելը կամ այն հանրաքվեի արդյունքները ճանաչելը, որն անցկացվել է 1991թ.-ին՝ Խորհրդային միության և միջազգային իրավունքի օրենսդրության համապատասխան։

«Հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների ճանապարհով։ Ես կարծում եմ, որ ես ոչ մի նոր բան չեմ ասում, որովհետև 2007թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ փաստաթուղթ առաջարկեցին, որը կոչվեց Մադրիդյան սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքները հակամարտության կարգավորում են ենթադրում հատկապես փոխզիջումների հիման վրա»,- ասել է Սարգսյանը։

Նա հիշեցրեց երեք Մադրիդյան սկզբունքները՝ առաջինը տարածքային ամբողջականության սկզբունքն է, երկրորդը՝ ժողովրդի ինքնորոշումը, երրորդ սկզբունքը՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։
Նախագահը նշել է, որ 2007թ.-ին և հայկական կողմը, և Ադրբեջանը երկար մտորումներից հետո հատկապես այդ սկզբունքներով հակամարտության լուծման համաձայնություն տվեցին։ «Սակայն Ադրբեջանը որքան կարողանում է, այնքան այդ սկզբունքների սեփական մեկնաբանությունն է տալիս։ Եվ երբ խոսքը վերաբերում է ինքնորոշման սկզբունքին, նրանք ասում են՝ այո, բայց Ադրբեջանի կազմում։  Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է միայն «հատյալ» ինքնորոշում անվանել, եթե կարելի է այդպես ասել»,- ասաց նա։

Հայկական պետության ղեկավարը հիշեցրել է, որ առաջին հերթին 1994թ.-ին հաշտության պայմանագիր է կնքվել, որի նպատակը խաղաղություն հաստատելն ու հարցի լուծումն է եղել։

 «Դեռ ոչ ոք չեղյալ չի համարել այդ պայմանագրի դրույթը, դեռ ոչ ոք չեղյալ չի համարել երկրորդ պայմանագրի (վստահության միջոցների ամրապնդման մասին) դրույթը։ Ուզում եմ ավելացնել նաև, որ այն տարածքները, որոնք այժմ ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ են գտնվում, դրանք ուղղակի ռազմական գործողությունների արդյունք են, որը ղարաբաղցիները չեն սկսել։ Ոչ ոք չի բացառում, ո,ր այո, կան տարածքներ, որոնք Ադրբեջանի կազմում են եղել, տվյալ դեպքում ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ են գտնվում»,- ասել է Սարգսյանը։
Նա պարզաբանել է, որ դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններ են, որոնք սահմանակից են Ղարաբաղին, որոնց հանդեպ վերահսկողություն է սահմանվել՝ միայն ինչ-որ միջանցք, ինչ-որ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի սպառազինությունից, որն այն ժամանակ ադրբեջանական բանակի տնօրինության տակ է գտնվել, հնարավոր չլինի ռմբակոծել բնակելի հատվածները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։