484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը հերքում է ադրբեջանցի սպայի մահվան մեջ ունեցած իր մասնակցությունը
13:29
26 Հունվարի 2011

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է շփման գծի Աղդամի ուղղությամբ ադրբեջանցի սպայի մահվան մեջ ունեցած իր մասնակցությունը:

«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն չի համապատասխանում իրականությանը: Ղարաբաղը ոչ միայն Աղդամի ուղղությամբ, այլև ղարաբաղա-ադրբեջանական ուժերի ողջ շփման գծով պահպանել և պահպանում է հրադադարի ռեժիմը»,- «ՌԻԱ Նովոստիին» Ստեփանակերտից հեռախոսով հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

Գործակալության համաձայն՝ Հասրաթյանը նշել է, որ ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական բանակում արդեն գրանցվել է վեց մահվան դեպք տարբեր պատճառներով, կան նաև բազմաթիվ տուժածներ: Եվ դա միայն պաշտոնական տվյալներով:

«Բաքուն մշտապես փորձում է հայկական կողմի վրա բարդել միջադեպերը, որոնք բավականին հաճախ են տեղի ունենում ադրբեջանական բանակում արատավոր երևույթների պատճառով, տեղի են ունենում սպանություններ և ինքնասպանություններ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով», - ասաց Հասրաթյանը:

Նա նաև հերքել է Շովթեք Ասլանովային վիրավորելու մեղադրանքը:

ANS PRESS տվյալների համաձայն, որոնց հղում է կատարում «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը, երեքշաբթի ճակատային գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի բնակչուհի 1952 թ.-ին ծնված Շովքեթ Քյամիլ գիզի Ասլանովան:

«Շատ հետաքրքիր տեղեկություն է: Այժմ ադրբեջանական կողմը սկսել է իր ամփոփագրերում ընդգրկել նաև կանանց: Ինչու՞ և ինչպե՞ս նա կարող էր վիրավորվել: Եվ ի՞նչ կապ ունի այստեղ Ղարաբաղի բանակը, պարզապես անհասկանալի է», - նշել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։
10:25
12 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։