478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն աղետի կհանգեցնեն. ռուս փորձագետ
14:54
25 Հունվարի 2011

Ղարաբաղյան խնդիրը չպետք է ռազմական լուծում ունենա, քանի որ դա աղետի կհանգեցնի, կարծում է ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:

«Իմ կարծիքով՝ կայծակնային, այս խնդրի կարծեցյալ հնարավոր ռազմական լուծմանը կողմերին մղելու, նրանց բորբոքելու փորձերը, այս լուծման օգտին որևէ փաստարկի ներկայացման փորձերն աղետի կհանգեցնեն», - ասաց Միխեևը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Փորձագետի կարծիքով՝ հակամարտող կողմերն այս խնդիրը ռազմական ճանապարհով արագորեն, քիչ արյամբ և առանց հետևանքների լուծելու հնարավորություն չունեն:

Միխեևը նշեց, որ պատերազմի վերսկսման դեպքում երկու կողմերից էլ ավելի քան հարյուր հազար մարդ կոչնչացվի:
Փորձագետի խոսքերով՝ կդադարեցվեն ենթակառուցվածքային նախագծերը: «Եթե այդ տարածքում կրկին պատերազմ սկսվի, ապա ես կարծում եմ, որ եվրոպական բոլոր երազանքներին և նախագծերին, ամենայն հավանականությամբ, վերջ կդրվի», - նշեց Միխեևը: Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունները կհանգեցնեն նաև երկարատև ահաբեկչական և պարտիզանական պատերազմի: «Այս ամենի հետևանքով կտուժեն բոլորը, և ոչ ոք չի շահի», - ասաց Միխեևը:

Այլ հետևանքների թվում փորձագետը նշեց հսկայական ծախսերը, փախստականների մեծ հոսքերը, ինչը կվնասի տնտեսական իրավիճակը: «Բացի այդ, պատերազմը, եթե տեղի ունենա, կհարվածի և Հայաստանի, և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին ևս», - ասաց փորձագետը:

«Ռազմական լուծման փորձերը միայն մեծ թվով խնդիրների կհանգեցնեն», - կարծում է Միխեևը:
Նրա կարծիքով՝ որքան էլ երկար տևեն բանակցությունները, դա ավելի լավ է, քան հարյուրհազարավոր զոհերը: «Ավելի լավ է երկարատև բանակցություններ, քան տասնյակ հազարավոր մարդկանց արագ սպանություն», - ասաց Միխեևը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հիմնական բանակցողը դառնալու հնարավորություն ունի, նրանից կարելի է ակնկալել որոշ բանակցություններ, սակայն խնդիրն այն է, որ առաջին հերթին պայմանավորվել չեն կարողանում Բաքու-Երևանը, այլ ոչ թե Մոսկվա-Բաքու-Երևանը կամ Վաշինգտոն-Բաքու-Երևանը կամ էլ Բրյուսել-Բաքու-Երևանը:
Փորձագետը կարծում է, որ կողմերի դիրքորոշումները 90 տոկոսով չեն համապատասխանում իրար՝ չնայած հնարավոր բոլոր հռչակագրերի:

«Ես կտրականապես դեմ եմ այս հակամարտության չլուծման համապարփակ պատասխանատվությունը Ռուսաստանի, ինչպես նաև միջնորդների վրա բարդելուն: Սա առաջին հերթին երկու կողմերի խնդիրն է», - ավելացրեց Միխեևը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։