483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկեցին Մոսկվայում
11:02
25 Հունվարի 2011

Հայաստանի, Ռուսաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը հունվարի 24-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրեցին, երեքշաբթի հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի քննարկումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։