482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ շահերին վերաբերող գործընթացներին Բաքվի միջամտելու փորձերն անհիմն են. ԱԳՆ
13:56
21 Հունվարի 2011

Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին առնչվող գործընթացներին, անհիմն են, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։  

Փաստաթղթում նշվում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:

«ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին, անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում»,- ընդգծվում է հայտարարությունում։

Ղարաբաղի ԱԳՆ-ից ընդգծեցին, որ երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները:

«Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությունում ափսոսանքով նշվել է, որ ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:

«Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ և ԼՂՀ միջև փոխվստահության ձևավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար»,- ընդգծեցին ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:32
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահը նշեց ղարաբաղյան բանակցությունների 2 հիմնական ուղղությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: