480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը
18:58
20 Հունվարի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:

«Իմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարել եմ, որ ամենայն հավանականությամբ 2010 թ.-ին «Քաղաքացիության մասին» օրենքը կընդունվի: սակայն չեմ ուզում խոսել այն մասին, որ այն կընդունվի այս տարի», - հինգշաբթի Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Նարիմանյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նրա խոսքերով՝ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագիծը մշակման փուլում է, համապատասխան աշխատանք է անցկացվում:

«Որպես օրենքի հիմք է վերցվել Հայաստանի նմանատիպ օրենքը, սակայն կան մի շարք տարբերություններ, որոնք, մասնավորապես, կապված են ԼՂՀ-ի չճանաչված կարգավիճակի հետ», - ասաց Նարիմանյանը:

Ղարաբաղի արդարադատության նախարարը չնշեց օրենքի ընդունման կոնկրետ ժամկետները:

Պատասխանելով «Ստեփանակերտ քաղաքի մասին» օրինագծի ընդունման վերաբերյալ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ ԼՂՀ արդարադատության նախարարը հայտարարեց, որ այդ օրինագիծն արդեն պատրաստ է:

«Աշխատանքային խումբն արդեն իրականացրել է հիմնական աշխատանքները ԼՂՀ նախագահի հանձնարարությամբ և ԼՂՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Ստեփանակերտ քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրինագծի մշակման ուղղությամբ», - նշեց Նարիմանյանը:

Նա տեղեկացրեց, որ քանի որ տեղի է ունեցել տարածքային կառավարման բաժնի պաշտոնյաների փոփոխություն, առաջիկայում «Ստեփանակերտ քաղաքի մասին» օրինագիծը կփոխանցվի իրենց և կներկայացվի կառավարության քննարկմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։