483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարօրինակ է համարում Ղարաբաղ այցելության հարցում Վարշավայի դիրքորոշումը
17:21
13 Հունվարի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Բաքվում Լեհաստանի դեսպանատան հայտարարության հետ, որը վերաբերում է առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության Լեռնային Ղարաբաղ լեհ քաղաքացիների այցելության անցանկալիությանը։

«Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հինգշաբթի տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Փաստաթղթում նշվում է, որ ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես  վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման:

«Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ  նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության և  միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ՞ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու և ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը:

Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվու՞մ է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Անջեյ Կասպշիկը ԵՀԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է։

Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որևէ մեկի մոտ:

«Չնայած նրան, որ  արտասահմանցիների այցերը Արցախ Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք, անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակ հազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ»,- նշվում է մեկնաբանության մեջ։

«Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ»,- ասվում է փաստաթղթում։

Մեկնաբանության մեջ մատնանշվում է, որ այդ ամենը վկայում է այն մասին, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք:

«Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը  և այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ և հյուրասեր մարդիկ»,- նշվում է մեկնաբանության մեջ։

«Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները՝ կայցելեն ԼՂՀ»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: