486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2010 թվականին կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները. նախարար
14:22
28 Դեկտեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը 2010 թվականին կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները, երեքշաբթի Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Ըստ նրա, ղարաբաղյան բանակն ամբողջությամբ ապահովել է ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ապահովելով ԼՂՀ և Հայաստանի քաղաքական իշխանությունների հնարավորությունն ակտիվ արտաքին քաղաքականություն անցկացնելու վերաբերյալ։

«Բանակն արել է ամեն ինչ, որպեսզի միշտ ստիպող կողմի դերում լինի առաջնային գծում։ Ամբողջովին ծրագրվել և իրականացվել են ինժեներային պատնեշապատումների կառուցման աշխատանքները, և 2010 թվականին նախատեսված բանակային բոլոր միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով»,- նշել է Հակոբյանը։

Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նախորդ տարիների համեմատ առաջնային գծում ադրբեջանական կողմից իրականացրած կրակոցների թիվը 2010 թվականին ավելացել է 53 տոկոսով և հասել է հրադադարի ռեժիմի խախտման 5 871 դեպքի։

«2010 թվականին կասեցվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի՝ Ղարաբաղ ներթափանցելու բոլոր փորձերը, բացի մեկ դեպքից, երբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբն անցել է ղարաբաղյան տարածք՝ սպանելով չորս զինվորի և վիրավորելով ևս չորսի, և մեր կողմում իրենց զինվորի դիակ թողնելով»,- ասաց Հակոբյանը։

Նախարարը հայտարարել է, որ վերջին մարտավարական աննախադեպ վարժանքները երեք զորամասերի ներգրավմամբ, որոնք առաջին անգամ անցկացվեցին հայկական զինված ուժերի պատմության մեջ, փայլուն էին, և դրանց մասնակցած բոլոր ստորաբաժանումները, հիմնականում, լավ գնահատականի են արժանացել։

Հակոբյանը հայտնել է, որ 2010 թվականին աշխատանքներ են իրականացվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին ինչպես սոցիալական աջակցության ցուցաբերման, այնպես էլ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

«Օգտագործվել է նաև զինծառայողների ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման հնարավորությունը Հայաստանի առողջարաններում։ Այս տարի շահագործման է հանձնվել զինծառայողի 106 բնակարան նախորդ տարվա 186-ի փոխարեն, ինչը բավականին փոքր թիվ է, և բանակում դեռևս լարվածություն գոյություն ունի բնակարանների տրամադրման հարցում»,- նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին: