478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը սկսել է ավելի լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ. ԼՂՀ ԱԺ խոսնակ
13:33
27 Դեկտեմբերի 2010

Միջազգային հանրությունը, ի դեմս այս Եվրոպական խորհրդանի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ, հայտարարել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ ամփոփելով 2010 թ.-ի 5-րդ գումարման ԼՂՀ խորհրդարանի առաջին և երկրորդ նստաշրջանի աշխատանքի արդյունքները:

Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողով են այցելել Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին ու Դամիան Աբադը, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան:

«Այս ժամանակահատվածում ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է վեց լիագումար նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ ԼՂՀ Գերագույն դատարանի ղեկավարի ընտրության կապակցությամբ: Ընդհանուր առմամբ խորհրդարանի օրակարգում գտնվել է 64 օրինագիծ: Ընդունվել է 58 օրենք, որոնք վերաբերում են հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին», - նշել է Ղուլյանը:

Նա հայտարարել է նաև, որ այդ ժամանակահատվածում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, մասնավորապես՝ սեպտեմբերին «Հարավային Կովկասում նոր ռազմաքաղաքական իրողություններն ու այս համատեքստում ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ հնարավոր զարգացումները» թեմայով լսումները:

Ղարաբաղի ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև հոկտեմբերի սկզբին իր գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցին ԱՄՆ՝ այդ երկրի Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ, ինչպես նաև Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետության ձևավորման 20-ամյակի կապակցությամբ միջոցառումներին, ղարաբաղյան խնդրին նվիրված միջոցառումներին և Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդի դերում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչների մասնակցությանը:

Ղուլյանը նշել է նաև, որ պարբերական կապեր են հաստատվել ՀՀ խորհրդարանի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։