486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ԱԺ խոսնակը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային
14:57
20 Դեկտեմբերի 2010

ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախորդ շաբաթ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Պորեբան հայտարարել է, որ իր այցը Լեռնային Ղարաբաղ ճանաչողական բնույթ ունի,  քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում:

«Քանի որ նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէի կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու և իմանալու համար ինչպես իշխանությունների, նույնպես և հասարակության տեսակետները հիմնախնդրի և նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ», - ասել է Պորեբան:

Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա այցն Արցախ։

«Վերջին շրջանում արդեն երկրորդ անգամն է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ժամանում են մեր երկիր, ինչը ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն  ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ», - նշել է Ղուլյանը:

ԼՂՀ ԱԺ խոսնակը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը և ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները:

«Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների», - ասել է Ղուլյանը:

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման  ասպարեզում  արդեն իսկ ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։

Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին,  ԱԺ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացի պարբերական տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրանով, որ լիարժեք չէ նրա ձևաչափը, քանզի դրան անմիջականորեն չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը:

Ղուլյանի խոսքով՝ այդ մասին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս բարձրաձայնել է ամենատարբեր մակարդակներով։

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):