485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի երիտասարդական պատվիրակությունը Վրաստանում էր գտնվում
15:48
14 Դեկտեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի երիտասարդական հասարակական կառույցների ներկայացուցիչները դեկտեմբերի 4-8-ը Թբիլիսի և Ախալքալաք են այցելել, հաղորդում է Artsakh Today տեղեկատվական կայքը։

Այցելության օրերին պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, Վրաստանի հայկական երիտասարդական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելեցին հայկական և այլ ազգերի պատմամշակութային կոթողներ, այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Պանթեոն, ինչպես նաև խումբն այցելեց Գանձա՝ հայ հռչակավոր քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարան։

Ճանաչողական ծրագրի շրջանակներում Արցախի երիտասարդությունը ծանոթացավ իր տարեկիցների գործունեությանն ու ապրելակերպին և նրանց հետ քննարկեց անհետաձգելի խնդիրները, ինչպես նաև ծանոթացավ հայկական համայնքի գործունեությանը։

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանի խոսքով՝ պետական երիտասարդական քաղաքականության գերակա ուղղություններից է երիտասարդական կապերի ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի, համահայկական բնույթի յուրաքանչյուր նախաձեռնություն միտված է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:

«Այս համատեքստում նախատեսվող և կենսագործող տարաբնույթ ծրագրերն ուղղված են երիտասարդության շրջանում միասնականության տարածմանը: Փոխնախարարի խոսքով՝ Արցախ-Վրաստան երիտասարդական կապերն օրեցօր ամրապնդվում են փոխադարձ այցելություններով, համատեղ իրականցվող միջոցառումներով և 2011-ին  ավելի կակտիվանա Արցախի-Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցությունը»,- նշեց Գրիգորյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ տվյալ ուղևորությունը պատասխան ուղևորություն էր և վերջինը չէր, քանի որ 2011թ.-ին նախարարությունը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունն արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու ոլորտում։

Արցախի երիտասարդական պատվիրակության ուղևորությունը կազմակերպվել է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և «Միասնության մեջ է մեր ուժը» երիտասարդական- ճանաչողական ծրագրի շրջանակներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: