486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի սաներին գումար են տրամադրել առօրյա ծախսերի համար
12:50
06 Դեկտեմբերի 2010

2010 թ.-ի դեկտեմբերի 1-ից Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի սաներին առաջին անգամ գումար են տրամադրել առօրյա ծախսերի համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց հաստատության տնօրեն Նոնա Մուսայելյանը:

Նրա խոսքերով, գիշերօթիկ-դպրոցի կանոնադրության համաձայն՝ 7-12 տարեկան երեխաներին առօրյա ծախսերը հոգալու համար հասնում է 2 հազար դրամ, 13-18 տարեկան երեխաներին՝ 3 հազար դրամ:

Գիշերօթիկ դպրոցի տնօրենը նշեց, որ այս գործընթացը թույլ կտա երեխաներին ճնշված չզգալ հանրակրթական դպրոցում և դառնալ հասարակության լիարժեք անդամ:

«Այս գումարը կտրամադրվի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության բյուջեից», - տեղեկացրեց Մուսայելյանը:

Հաստատության տնօրենը հայտարարեց, որ գիշերօթիկ դպրոցում արդեն սկսվել են Նոր տարին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները:

«Նոր տարվա հանդեսի համար երաժշտական-բանաստեղծական ծրագիր է կազմակերպվելու: Երեխաները մտադիր են այս ծրագիրը ներկայացնել մայրաքաղաքի ծերանոցում: Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ավետարանչական եկեղեցու, մի շարք երիտասարդական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անհատներ մեր երեխաների Նոր տարին շնորհավորելու ցանկություն են հայտնել», - նշեց Մուսայելյանը:

Տնօրենը տեղեկացրեց նաև, որ 2011 թ.-ին գիշերօթիկ-դպրոցի սան 18-ամյա Նարինե Ալավերդյանը, ով Ղարաբաղի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանող  է, 18 տարին լրանալու կապակցությամբ Ստեփանակերտում մեկ սենյականոց բնակարան կստանա, որը կհամալրվի անհրաժեշտ բոլոր իրերով:

«18 տարին լրանալուն պես գիշերօթիկ-դպրոցի շրջանավարտներին կտրամադրվի 50 հազար դրամի չափով միանվագ նպաստ», - ասաց Մուսայելյանը:

Թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը ստեղծվել է ԼՂՀ կառավարության որոշման համաձայն, դպրոցի հիմնադիրն է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը: Այժմ հաստատությունում կա մինչև 18 տարեկան 31 սան, ովքեր անապահով ընտանիքների երեխաներ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։