481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Արցախի հանդեպ
10:42
02 Դեկտեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ են այցելել ավելի քան 7000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը զգալիորեն գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս տվյալները վկայում են, որ ամեն տարի աշխարհում աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը: Զբոսաշրջիկներին գրավում են հնագույն պատմական հուշարձանները, հիասքանչ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ  էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները: Սակայն, երկրի հիմնական հարստությունը, ըստ նրանց, բարյացակամ և հյուրասեր մարդիկ են:

Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԵՄ երկրների, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Վրաստանի քաղաքացիները և այլն: Շատ օտարերկրացիներ այցելում են ԼՂՀ մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Այս տարի առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ Դիվուարի քաղաքացիներ: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը:

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դ.), Դադիվանքի (IV դ.) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ինչպես նաև Ականաբերդ, Լևոնաբերդ, Բերդաքար, Ասկերան, Թումասաբերդ հին հայկական ամրոցներ և այլն:

Զբոսաշրջության զարգացմանը զգալիորեն կնպաստի նաև 2011թ. մայիսին Ստեփանակերտի օդանավակայանի բացումը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: