478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները վճռական քայլերի կոչ են արել
17:54
01 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը:

Այս համատեքստում նրանք հղում են արել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ 2008 թվականի նոյեմբերի երկուսին Մոսկվայում, ինչպես նաև հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված համատեղ հայտարարություններին:

Բացի այդ, կողմերը համակարծիք են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով կբերի կայունության և անվտանգության և միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների իրական հաշտության համար:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը ձգտելու վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի՝ 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում, և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում արված հայտարարության հիման վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Համանախագահ երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը սատարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ լուծումների ընդունման գործում:

Նրանք կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր ուժով ուշադրությունը կենտրոնացնել առկա խնդիրների լուծմանը, որոնք դեռևս Հիմնական սկզբունքներում են մնում, և հանձնարարել են իրենց համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ և օժանդակություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:

Բանակցությունների համար լավագույն մթնոլորտ ստեղծելու համար նրանք կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և բոլոր ոլորտներում փոխադարձ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր իրականացնելու համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝