486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է ազդակ հաղորդել ղարաբաղյան խնդրի լուծմանը. ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ
13:24
29 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է ազդակ հաղորդել ղարաբաղյան խնդրի լուծմանը, կարծում է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը:

«Ես գագաթնաժողովից ազդակ եմ ակնկալում քաղաքական կամքը դեպի այս  հակամարտության լուծումն ուղղելու համար», - երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զալբերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովին ներկա են լինելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահները, ինչն «այդ հարցերի բաց քննարկման» հնարավորություն է ընձեռում:

«Սակայն ինձ թվում է, որ պետք է իրատես լինել. այս հակամարտությունը բավականին խորն է, այն երկարատև պատմություն ունի և միգուցե անիրական կլիներ ակնկալել նրա լուծումն այստեղ», - շարունակել է ԵԱՀԿ-ի կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքերով՝ գագաթնաժողովի ընթացքում հակամարտության քննարկման արդյունքում կարելի է ակնկալել «մթնոլորտի բարելավում և այս հակամարտության լուծման շրջանակային պայմանների վերաբերյալ ինչ-որ քայլեր»:

«Վերջիվերջո, հակամարտության կողմերը պետք է իրենք այն լուծեն, ԵԱՀԿ-ն կամ Մինսկի խումբը կամ այլ պետությունների նախագահները, արտգործնախարարները կարող են միայն օգնել և աջակցել այդ բանակցություններին», - ասել է Զալբերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: