478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Շուշին մեկ տարուց շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար
17:34
26 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  2011 թվականի վերջին Շուշի քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը։

Ըստ նրա, ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը Շուշիի համար կենսական կարևորության խնդիր է։

«Ջրատարների՝ չորս փուլից բաղկացած շինարարական աշխատանքի երկու փուլերն արդեն սկսվել են։ Դրանք բավական լուրջ տեմպերով են առաջ ընթանում։ Թեև այս տարի մենք չենք հասցնի ապահովել ջրամատակարարումը բոլոր չորս փուլերով, սակայն այն ամբողջությամբ կիրականացվի հաջորդ տարի»,- նշեց նա։

Շրջկենտրոնի ղեկավարը հայտնեց, որ փոխվել են քաղաքի բազմաբնակարան 12 շենքերի կտուրները, ամբողջությամբ ավարտվել է գրադարանի շենքի նորոգումը, նշված հինգ փողոցներից երեքը հիմնանորոգվել են, իսկ երկու փողոցների վերականգնումը կավարտվի հաջորդ տարվա սկզբին։

«2011 թվականին կավարտվեն նաև Մշակույթի տան և  անվան շինարարական աշխատանքները, ինչպես նաև համապատասխան շինաշխատանքներ են իրականացվում շրջանի գյուղերում»,- ասաց Հայրիյանը։

Շրջվարչակազմի ղեկավարը հայտնեց նաև, որ Շուշիի բնակիչներն էական փոփոխություններ են զգում, որոնք տեղի են ունեցել 2009 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունքներով հավաքած միջոցների հաշվին։

Շուշին իր մեծությամբ ԼՂՀ  երկրորդ քաղաքն է, գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակությունները կատարվել են 18-րդ դարում, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում գտնվում են տարբեր մշակույթների պատկանող հոյակերտ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։