482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Եկել է ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակը. Լենմարկեր
15:45
26 Նոյեմբերի 2010

Ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու ժամանակը եկել է, ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը:

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ երկու կողմերը հաշտություն կնքեն և լուծեն այդ հակամարտությունը»,- ասաց նա ուրբաթ Երևանում մեկնարկած «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» երկօրյա համաժողովի ընթացքում:

Ըստ Լենմարկերի, Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում, ներքին վիճաբանություն կա լուծում գտնելու համատեքստում, և դա մեծ խնդիր է:

Միաժամանակ նա ընդգծեց, որ հակամարտության լուծման հարցում կարևոր է ոչ թե տեխնիկական լուծումներ գտնելը, այլ փոխզիջման գնալու երկրի քաղաքական կամքը:

«Երբեք հնարավոր չէ 100 տոկոսանոց որոշման հասնել երկու կողմերի համար: Դա նաև եվրոպական փորձ է, երբ համագործակցությունը փոխզիջում է նշանակում»,- պարզաբանեց Լենմարկերը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: