481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում ղարաբաղցիներն ավելի քան 830 հազար դոլար են նվիրաբերել
12:35
26 Նոյեմբերի 2010

ԼՂՀ-ի բնակիչները նախօրեին Լոս-Անջելեսում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում 300 միլիոն դրամ են (գրեթե 833 հազար դոլար) նվիրաբերել:

«Այս տարի համազգային դրամահավաքին Ղարաբաղի բնակչության մասնակցությունը բավականին ակտիվ էր, և այժմ շուրջ 300 միլիոն դրամ է խոստացվել՝ 2009 թ.-ի 195 միլիոնի համեմատ», - Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը:

«Ջուրը կյանք է» նշանաբանի ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամի տասներկուժամյա հեռուստամարաթոնի ժամանակ խոստացվել և փոխանցվել է գրեթե 21 միլիոն դոլար:

Միջոցները կհատկացվեն Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի կառուցման ու Հայաստանում գյուղերի զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Ինչպես տեղեկացրել է Նասիբյանը, հերթական՝ 13-րդ հեռուստամարաթոնին մասնակցել է ԼՂՀ-ի շուրջ 70 հազար բնակիչ՝ նախորդ տարվա 50 հազարի համեմատ: «Նվիրատվություններ են խոստացել ինչպես սովորողները, այնպես էլ թոշակառուները, տարբեր կոլեկտիվները, ինչպես նաև Ղարաբաղում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամները և անհատները», - նշել է Նասիբյանը:

Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Base Metals» մետալուրգիական ընկերությունը խոստացել է 76 միլիոն դրամ, «Արցախբանկը»՝ 15 միլիոն դրամ, «Քարավան» ընկերությունը ՝ 15 միլիոն դրամ, Արցախի կոշիկի ֆաբրիկան՝ 10 միլիոն դրամ, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և Պաշտպանության բանակը՝ 22,5 միլիոն դրամ, բարերար Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազար դոլար:

«Նախնական տվյալների համաձայն՝ նվիրատվությունների ծավալով Ղարաբաղի շրջաններից առաջատարն է Մարտունին (11 միլիոն դրամ), նրան հետևում է Ասկերանը՝ 6,4 միլիոն դրամ, Մարտակերտը՝ 5 միլիոն դրամ, Հադրութը՝ 4,5 միլիոն դրամ, Շուշին և Քաշաթաղը՝ 3-ական միլիոն դրամ», - ասել է Նասիբյանը:

Հեռուստամարաթոնի նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մոսկվայում կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքվել էր ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ եվրոպական ֆոնետոնի ընթացքում 1,3 միլիոն եվրո է նվիրաբերվել:

Ամենամյա հեռուստամարաթոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվում է 1998 թ.-ից: Նախորդ տարի «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակներում 15,8 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքվեց:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.-ին, նրա հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրագործումն է, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: ՀՀ նախագահի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներառված են հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: