484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանը «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի կապակցությամբ դիմել է համայն հայությանը
17:35
25 Նոյեմբերի 2010

ԼՂՀ Ազգային ժողովը հինգշաբթի լիագումար նիստի ժամանակ պատգամավորական խումբ-խմբակցությունների անունից ընդունել է համայն հայությանն ուղղված դիմում՝  «Հայաստան« համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող հեռուստամարաթոնի կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Մինչ այդ Ռուսաստանում և Եվրոպայում անցկացվել են հանգանակություններ: Այդ ամենն արվում է ի շահ Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի», - նշվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ղարաբաղի խորհրդարանի դիմումի մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «մեր ուժը մեր միասնականությունն է: Եվ դա  կարող ենք ևս մեկ անգամ ապացուցել` միանալով համազգային դրամահավաքին, որից գոյացած միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը»:

«Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ամերիկահայ քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հանրաճանաչ դեմքերի, հանրության ներկայացուցիչների հետ, քննարկել հեռուստամարաթոնի կարևորության և դրա անցկացման հետ կապված հարցեր», - նշվում է դիմումի մեջ:

Ղարաբաղի Ազգային ժողովը կոչ է արել բոլորին արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն հայ ժողովրդի, հանուն ժողովրդի նվիրական իղձերի իրականացման:

Այս տարի ամենամյա ակցիան, որին աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր հայեր են ավանդաբար մասնակցում, անցկացվում է «Ջուրը կյանք է» կարգախոսով։

Այս տարի հեռուստամարաթոնը Լոս-Անջելեսից կհեռարձակվի նոյեմբերի 25-ին, հավաքված նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանը:

Ամենամյա հեռուստամարաթոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվում է 1998 թ.-ից: Նախորդ տարի «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակներում 15,8 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքվեց, սակայն ռեկորդային էր 2008 թվականը, երբ նվիրատվությունների գումարը հասավ 35 միլիոն դոլարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: