483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2011թ.-ի մայիսին
14:12
25 Նոյեմբերի 2010

Ստեփանակերտի նոր օդանավակայանը շահագործման կհանձնվի 2011թ.-ի մայիսին, Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսությանը հայտնեց օդանավակայանի պետ Զոհրաբ Զուրաբյանը։

Ըստ նրա՝ օդանավակայանի բացման տարեթիվը վերջնականապես որոշված է, և մինչև առաջիկա տարվա մայիս բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել։ «Ղարաբաղի բնակչությունն անհամբերությամբ է սպասում օդանավակայանի բացմանը, և մենք կանենք հնարավորինը, որպեսզի տեղավորվենք հատկացված  ժամկետում»,- ընդգծեց Զուրաբյանը։

Ստեփանակերտի օդանավակայանի ղեկավարը տեղեկացրեց, որ սարքավորման մի մասը, որը պատվիրվել է տարբեր երկրներում, մոտ ժամանակներս Ղարաբաղ կբերվի։

 «Լուսատեխնիկական սարքավորումն արդեն մոնտաժված է, ռադիոտեխնիկականը փորձարկման փուլում է գտնվում։ Օդային տարածքը կվերահսկեն Ստեփանավան քաղաքիից տրամադրված դիսպետչերական ռադիոկալատորները, որոնք օդում որոշում են ինքնաթիռների գտնվելու վայրն ու հեռավորությունը»,- ասաց Զուրաբյանը։ 

Ըստ նրա՝ լոկատորի հնարավորությունները թույլ են տալիս հետևել ինքնաթիռներին մինչև 150 կմ տարածության վրա, իսկ հաստատված նավիգացիոն համակարգն ինքնաթիռներին հնարավորություն է տալիս վայրէջք կատարել եղանակային ամենաբարդ պայմաններում։

Նա նաև մեկնաբանել է այն մտավախությունները, որ Ադրբեջանը կարող է խախտել իր ստորագրած թռիչքների անվտանգության և օդային տարածության վերաբերյալ միջազգային կոնվենցիան։

«Մենք շատ ենք մտածել այդ մասին... Կարծում ենք, որ դա (խախտում) չպետք է լինի, մենք պետք է վստահ լինենք, որ Ադրբեջանն իրեն նման բան թույլ չի տա։ Այստեղ տեղադրված ռադիոտեխնիկական սարքավորումն ուղիղ կապված է անվտանգության հետ»,- ընդգծեց Զուրաբյանը։

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն իր հերթին հայտնեց, որ օդանավակայանի մարդատար տերմինալի ներքին ենթակառուցվածքի մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտված են, և ներկայումս շենքի ներքին հարդարման և օդանավակայանի տարածքի բարեկարգում է իրականացվում։

«Այս տարի շենքի շինարարությունը լիովին կավարտվի, սակայն երկրի ղեկավարության կողմից որոշում է կայացվել 2011թ.-ին մինչև վերջին մանրուքնը լիովին ավարտել աշխատանքները, մասնավորապես՝ անվտանգության համակարգի, ռադիոլոկացիոն և նավիգացիոն համակարգերի մոնտաժումը, և միայն դրանից հետո պատրաստի տեսքով օդանավակայանը շահագործման հանձնել»,- նշեց Շահրամանյանը։

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նախևառաջ օդանավակայանից Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթը կիրականացվի, բայց օդանավակայանը նաև այլ ուղղությունների չվերթերի հեռանկարով է կառուցվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: