478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է 2011 թվականի զբաղվածության կարգավորման տարեկան ծրագիրը
10:58
24 Նոյեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նախօրեի հերթական նիստում հաստատել է 2011 թվականի զբաղվածության կարգավորման տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Փաստաթղթում նշվում են զբաղվածության ոլորտի հիմնական խնդիրները, որոնց թվում են գաղտնի զբաղվածության բացահայտումը և գործազրկության իրական մակարդակի հստակեցումը աշխատանքի շուկայի ուսումնասիրման միջոցով, երկարաժամկետ գործազուրկների ընդգրկումը նպատակային ծրագրերում, թափուր աշխատատեղերի կոմպլեկտավորման ընդլայնումը գործատուների հետ համագործակցության արդյունքում և այլ հարցեր։

2010 թվականի հունվար-հունիսին, նախնական գնահատականի համաձայն, ԼՂՀ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմում էր 61 հազար 474 մարդ, որից 94,3 տոկոսը կամ 57 հազար 960 մարդ զբաղված են եղել տնտեսության տարբեր ճյուղերում։ Նշված ամիսների ընթացքում գործազրկության միջին մակարդակը հանրապետությունում կազմել է 5,7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,1 տոկոսով։

Տվյալ ծրագրի քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մատնանշեց կանանց շրջանում գործազրկության բարձր մակարդակը, ինչը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ կանայք ավելի շատ կընդգրկվեն աշխատանքային գործունեությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։