481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը հանդիպել է Մոնթեբելո քաղաքի քաղաքային խորհրդի անդամների հետ
16:11
23 Նոյեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  22-ին այցելել է ԱՄՆ Մոնթեբելո քաղաք և հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Իր խոսքում երկրի Արցախի ղեկավարը կարևորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսևորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը:  Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար:

Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են Արցախի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության այցը և պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Արցախի հետ:

Այնուհետեւ նախագահ Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն և հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել սփյուռքահայ այս գաղութի դերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և Արցախին սատարելու գործում:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանի աշխատանքային այցն ԱՄՆ կազմակերպված է ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման շրջանակներում, որն անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Այդ տարի Լոս Անջելեսից հեռուստամարաթոնի հեռարձակումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, հավաքագրված նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգերի շինարարության ֆինանսավորմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: