484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում հանցավորության անկում է արձանագրվել. ԼՂՀ գլխավոր դատախազություն
12:16
23 Նոյեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 96 դեպքով կամ 21,5 տոկոսով: Նման տվյալներ են ներկայացվել նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ:

Վերը նշված թվից, ըստ հանցագործության բնույթի և հասարակության համար վտանգի աստիճանի, նշված ժամանակահատվածում գրանցվել է միջին ծանրության 74 հանցագործություն, 134 ծանր և 8 առանձնապես ծանր հանցագործություն:

2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Ղարաբաղում անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 34 դեպքով, գրանցվել է սպանության 6 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 դեպքի համեմատ, ինչպես նաև գրանցվել է առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու 10 դեպք՝ 15-ի համեմատ:

Նշված ժամանակահատվածում էապես ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ կազմելով 11՝ 4-ի համեմատ և 11 դեպք է գրանցվել մահացու ելքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 դեպքի համեմատ:

ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը անբավարար է գնահատել այս ոլորտում իրականացվող աշխատանքները և հայտարարել է, որ այս ամենի հետևանքով եռապատկվել է ՃՏՊ-ների թիվը և վեց անգամ ավելացել զոհերի թիվը:

2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Ղարաբաղում կտրուկ նվազել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը՝ կազմելով 13 դեպք՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 39 դեպքի համեմատ:

ԼՂՀ գլխավոր դատախազը քիչ հավանական է համարել հանրապետությունում մեկ տարվա ընթացքում նման տեսակի հանցագործության թվի անկումը՝ հաշվի առնելով ողջ աշխարհում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թվի աճի միտումը:

«Նախորդ տարի նմանատիպ իրավիճակ էր նկատվում, այսինքն ոչ մի չափորոշիչ չի փոխվել, սակայն անկում է գրանցվել նմանատիպ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ինչի՞ հետ է կապված այդ անկումը: Հարկավոր է ուժեղացնել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարը», - նշել է Ղարամյանը:

Նշված ժամանակահատվածում նվազել է տնտեսական գործունեության և պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ կազմելով համապատասխանաբար 13 դեպք ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22-ի համեմատ և 49 դեպք՝ 60-ի համեմատ:

Անձնական ունեցվածքի կողոպուտների թիվը հաշվետու ժամանակահատվածում հասել է 155 դեպքի՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 127-ի համեմատ, ինչի հետևանքով աճել են կողոպուտի և յուրացման դեպքերը:

ԼՂՀ գլխավոր դատախազը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է վերջին փաստի վրա՝ կոչ անելով հանրապետությունում այս ուղղությամբ ավելի հետևողական աշխատել և ավելի կազմակերպված իրականացնել հակակոռուպցիոն պայքարը:

Նիստի վերջում Արշավիր Ղարամյանը հանձնարարել է ներկաներին պատշաճ կերպով պատրաստվել նոյեմբերի 26-ին նշվող մասնագիտական տոնին:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։