480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Արցախի զարգացման գործում. ԼՂՀ նախագահ
16:55
22 Նոյեմբերի 2010

Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի և, հատկապես, Արցախի զարգացման ու զորացման գործում, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Վերջին 15 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար», - նշվում է «Հեռուստամարաթոն 2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ ԼՂՀ-ի նախագահի ողջույնի խոսքում, որը երկուշաբթի տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

ԼՂՀ նախագահը նշել է, որ մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ:

Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները և գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն», - ասել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահի խոսքերով՝ Արցախի առջեւ ծառացած կարևորագույն խնդիրներից է նաև խմելու ջրի հարցը:

«Այն ունի և քաղաքական, և տնտեսական, և սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում և մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս», - նշել է Սահակյանը:

«Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերի ներածին չափով թեթեւացնել բնակչության հոգսերը: Այստեղ մենք ունենք որոշ հաջողություններ: Ինչպես արդեն նշեցի, մի շարք բնակավայրերում մեզ հաջողվել է լուծել այս հրատապ խնդիրը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետության կտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում», - ասել է ԼՂՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ միասին մենք ի վիճակի ենք լուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը և այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետությունը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը և կառուցել ժամանակակից ջրային համակարգեր:

«Մենք` հայերս, խոսելով հայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում «մեր հողն ու ջուրը» արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրը մարդուն հողի հետ կապող ամենակարևոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի:  Եվ այս գործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը», - ընդգծել է ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանը հայտարարել է, որ այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայկական Սփյուռքը և միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին:

«Հենց ձեր` Սփյուռքի և Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում», - նշել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։