484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը կարևորում է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը
13:55
19 Նոյեմբերի 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդումը հայ ժողովրդի և նրա պետականության առջև ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոս-Անջելեսում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նոյեմբերի 17-ին մեկնարկած ԼՂՀ նախագահի ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում նախօրեին Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի և Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի և Հոմենեթմեն ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական և թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին ԼՂՀ-ին սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցը կազմակերպվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի  նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այս տարի Լոս-Անջելեսում հեռուստամարաթոնը կհեռարձակվի նոյեմբերի 25-ին, հավաքված նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: